Սերժ Սարգսյանի օրոք մենք ոչ միայն մեկ, այլ երկու հայկական պետություն ունեինք՝ ամուր պաշտպանված Արցախ և Հայաստան. Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ քաղաքական մալիշոկ/նորեկները սկսում են «քննադատել» անցյալը, արժե մտածել՝ ի՞նչ վիճակում էր Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք, և ի՞նչ ունենք հիմա։ Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին մեր սահմանները ամուր էին, պաշտպանները գիտեին, որ իրենց գործը հայրենիքի պաշտպանությունն է, որտեղ իրենց ջանքերը գնահատված են, և մայրերն ապրում էին համոզվածությամբ, որ իրենց զավակները ողջ ու առողջ տուն կվերադառնան։ Հայաստանը կայուն ու պաշտպանված երկիր էր, և այն ժամանակ դժվար էր պատկերացնել, որ մեր զինվորները տուն կվերադառնան միայն Եռաբլուրի ճանապարհով։ Այդքան կորսված երազներ, այդքան ցավ տեսե՞լ ենք։

Սերժ Սարգսյանը ամրապնդել է մեր պաշտպանությունը այնպիսի համակարգերով, որոնց մասին այժմ կարող ենք միայն երազել։ Նա կարողացավ մեծածավալ ռազմական պայմանագրեր և ռազմավարական համագործակցություն հաստատել Ռուսաստանի հետ՝ Հայաստանը զինելով «Իսկանդեր», «Սմերչ», «Ս-300» և այլ հզոր միջոցներով։

Սերժ Սարգսյանի օրոք մենք ոչ միայն մեկ, այլ երկու հայկական պետություն ունեինք՝ ամուր պաշտպանված Արցախ և Հայաստան, և ո՛չ ոք կասկածի տակ չէր կարող դնել այդ հողերի մերը լինելու իրավունքը։

Իսկ հիմա, երբ երկրում կառավարում են իրենց «բարեփոխիչներ» համարող, բայց գործնականում դավաճան, անհայրենիք մարդիկ, ականատես ենք տխուր արդյունքների՝ տարածքային կորուստներ, հազարավոր նահատակված զինվորներ և չլուծված պաշտպանական հարցեր։ Այսօրվա ղեկավարները այնքան են տարվել «անցյալի կոռուպցիայի» մասին խոսելով, որ չեն նկատում՝ իրենց «ձեռքբերումները», որոնք վաղուց գերազանցել են նախորդների ցանկացած սխալ։

Ինչպե՞ս կարելի է խոսել ուրիշների հարստության մասին, երբ ամենամոտ կանգնածները շքեղ առանձնատներով հպարտանում են։ Ինչպե՞ս կարելի է լուրջ ընդունել կոռուպցիայի դեմ պայքարը, երբ մեղավորները հենց գործող իշխանության միջավայրում են։

Սերժ Սարգսյանն արժանապատվությամբ ու հարգանքով էր մոտենում Հայաստանի պաշտպաններին։ Այս հիշողությունը դեռ ողջ է այն մարդկանց սրտերում, որոնք տուն են վերադարձել հաղթանակներով ու իրենց հարազատներին գրկելու հնարավորությամբ։ Այսօրվա ղեկավարներին կարելի է միայն հորդորել՝ ցույց տալ գոնե մի փոքր այդ իմաստությունից ու հիշել, որ Հայաստանը քաղաքական խաղերի դաշտ չէ, այլ մեր տունն է, որը պետք է պաշտպանել և ոչ թե զիջել»։

Տեսանյութեր

Լրահոս