Ի՞նչ սպասել անակնկալներ սիրող Ֆարերյան կղզիներից. Հայաստան- Ֆարերյան կղզիներ
ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի C դիվիզիոնում կհանդիպեն Հայաստանի և Ֆարերյան կղզիների հավաքականները։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին 21:00-ին Երևանում։ Տանտերերը կիսում են երկրորդ տեղը Լատվիայի հետ, իսկ հյուրերը դեռ զբաղեցնում են խմբի վերջին տեղը, սակայն Հայաստանից հետ են մնում ընդամենը մեկ միավորով։
Հայաստանի հավաքականն բավականին ուժեղ կազմ ունի, բայց նույնիսկ խմբում չի կարողանում առաջատար դառնալ։ Թիմը զբաղեցնում է C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ հորիզոնականը և արդեն վեց միավորով հետ է մնում Հյուսիսային Մակեդոնիայից։ Առաջիկայում հայերը կարող են կորցնել երկրորդ տեղը, քանի որ Լատվիան զիջում է միայն լրացուցիչ ցուցանիշներով, իսկ Ֆարերյան կղզիները Հայաստանից հետ են ընդամենը մեկ միավորով։ Մի քանի շաբաթ առաջ թիմը չկարողացավ հաջող հանդես գալ. սկզբում Ալեքսանդր Պետրակովի սաները քիչ էր մնում պարտվեին արտագնա խաղում Ֆարերյան կղզիներին (2:2), և միայն Մանվելյանի գոլի շնորհիվ, որ խփվեց ավելացված ժամանակում, հաջողվեց խուսափել պարտությունից։ Երեք օր անց տանտերերը տապալվեցին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում` խաղը տանուլ տալով 0:2 հաշվով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի կարծիքով՝ հավաքականի գերնպատակն առաջիկա խաղերում հաղթելն ու այս ենթախմբում մնալն է:
«Ֆուտբոլում շատ բան է փոխվել, բոլոր հավաքականները սովորել են լավ ֆուտբոլ խաղալ: Ֆարերյան կղզիների հավաքականի խաղերին հետևելով կտեսնենք, որ ոչ մի թիմ հեշտ հաղթանակ չի տոնել նրանց նկատմամբ: Մենք մեծ հարգանքով ենք մոտենում Ֆարերյան կղզիների հավաքականին: Ամեն ինչ անելու ենք հաղթելու համար:»,-լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Չախալյանը: Վերջինիս խոսքով` ինքը նախընտրել է գլխավորել հավաքականը դժվարին այս հատվածում, քանի որ առաջնային է համարում լինել ազգային ընտրանու կողքին:
«Այսօր մեր հիմնական նպատակը վերջին երկու խաղերում հաղթանակ տոնելն է, որ կարողանանք մնանք այս ենթախմբում»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի կարծիքով՝ հավաքականը ձգտելու է հաղթանակի ընտրական փուլի վերջին երկու խաղերում:
«Հավաքականում խաղալիս միշտ մեծ մոտիվացիայով ենք մոտենում: Պատրաստվում ենք խաղալ միայն հաղթանակի համար: Ֆարերյան կղզիների դեմ հանդիպումը վերջին խաղն է Երևանում և փորձելու ենք գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել, հաղթանակի հասնել և ուրախացնել մեր երկրպագուներին»,-լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Համբարձումյանը: Վերջինիս խոսքով` ինքը լավ մարզավիճակում է և դրական տրամադրվածությամբ է մոտենում առաջիկա խաղերին:
Ֆարերյան կղզիների հավաքականն արդեն այնպիսի հետնապահ չէ, ինչպիսին մի քանի տարի առաջ էր։ Թիմը հաջողությամբ պայքարում է Հայաստանի, Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի նման մրցակիցների դեմ։ Ազգերի Լիգայի առաջին խաղում Ֆարերյան կղզիները սեփական դաշտում խուսափեցին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ պարտությունից (1:1), այնուհետև փոքր հաշվով զիջեցին Լատվիային (0:1)։ Հոկտեմբերին նրանք ոչ մի պարտություն չկրեցին. տանը մոտ էին Հայաստանի (2:2) և Լատվիայի (1:1) նկատմամբ հաղթանակին, սակայն երկու դեպքում էլ չկարողացան պահպանել առավելությունը՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով։ Այժմ թիմն ունի երեք միավոր և դեռևս շանսեր ունի խմբում երկրորդ տեղ զբաղեցնելու՝ չնայած հաղթանակների բացակայությանը։
Հայաստանը այս խաղարկությունում դեռ միայն մեկ հաղթանակ է տարել՝ առաջին խաղում սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթելով Լատվիային։ Կարծում ենք, որ այսօր էլ հայերը կկարողանան հաղթել սեփական հարկի տակ։ Թիմը պետք է վերականգնի իր հեղինակությունը երկրպագուների առաջ վերջին անհաջողությունների համար։ Հայաստանի հավաքականն իր կազմով մեծ առավելություն ունի մրցակցի նկատմամբ, ուստի սպասում ենք տանտիրոջ վստահ հաղթանակին։