
Վանաձորի թիվ 19 մանկապարտեզից գազի կաթսաներ են գողացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գողացել են թիվ 19 մանկապարտեզի ջեռուցման համակարգերը:
Մանկապարտեզի տնօրեն, Լոռու մարզի բնակի 39-ամյա Արփինե Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 8-ի ժամը 17։30-ից-նոյեմբերի 9-ը՝ ժամը 09։00-ն, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Վանաձոր քաղաքի Սուխումի փողոց 5 հասցեում գործող թիվ 19 մանկապարտեզի հարկի մետաղապլաստե դուռը և գողացել շենքի առաջին և երկրորդ հարկում գտնվող երկու հատ «Մերկուրի» տեսակի գազի կաթսա: