Բաժիններ՝

Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը. նա պատգամավոր է ընտրվել

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

2015 թվականից ի վեր առաջին անգամ է, որ վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը: 21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանրորդն այժմ զբաղվելու է քաղաքականությամբ:

Տալախաձեն «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրվել է Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր:

Լաշա Տալախաձեն դարձել է Ռիո-2016-ի, Տոկիո-2020-ի, Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 7 անգամ նվաճել է աշխարհի, նույնքան էլ՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս