Բաժիններ՝

Փարիզում 4000 ոստիկան է տեղակայվում Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի համար՝ Ամստերդամում տեղի ունեցած բռնությունների ֆոնին

Փարիզի ոստիկանությունը հայտարարել է, որ Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի համար կտեղակայվի 4000 ոստիկան և մարզադաշտի 1600 աշխատող՝ ապահովելու անվտանգությունը մարզադաշտում և հանրային տրանսպորտում։ Պատճառն անցյալ շաբաթ Ամստերդամում Պաղեստինի կողմնակիցների կողմից իսրայելցի երկրպագուների վրա հարձակումներն են։

Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։Ֆրանսիան և Իսրայելը նոյեմբերի 14-ին կանցկացնեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղը, որին, ըստ Ելիսեյան պալատի, ներկա է գտնվելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 2500 ոստիկան կտեղակայվի Փարիզի հյուսիսում գտնվող Ստադ դը Ֆրանս մարզադաշտի շուրջը, իսկ 1500-ը՝ Փարիզում և հանրային տրանսպորտում։ 

Փարիզի ոստիկանապետը հայտնել է, որ խաղին պատրաստվելիս ֆրանսիացի կազմակերպիչները կապ են պահպանում Իսրայելի իշխանությունների և անվտանգության ուժերի հետ։Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդն իր հերթին կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ նոյեմբերի 14-ին Փարիզում պլանավորված ֆուտբոլի մրցախաղին, ինչպես նաև Եվրոպայում անցկացվող այլ միջոցառումների այցելելուց։ Ամստերդամում լույս նոյեմբերի 8-ի գիշերը Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցախաղից հետո, որտեղ Ամստերդամի «Այաքսը» 5:0 հաշվով հաղթել էր Թել Ավիվի «Մաքաբի»-ին, իսրայելցի երկրպագուները հարձակումների էին ենթարկվել: 

The Times of Israel պարբերականի հաղորդմամբ՝ հարձակումից առաջ սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում իսրայելցի երկրպագուները վիրավորական կարգախոսներ էին հնչեցնում արաբների, մասնավորապես՝ պաղեստինցիների հասցեին։   

Ամստերդամում նոյեմբերի 10-ին, չնայած ցույցերի արգելքին, չարտոնված ակցիա է տեղի ունեցել, որի ընթացքում ձերբակալվել է շուրջ 100 մարդ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930