Տեղեկություն ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի մասին նախագծին, ստիպված ենք 2 ամսով հետաձգել. Գեղամ Մանուկյան

1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունում էր Անկախության հռչակագիրը, հազարավոր մարդիկ, այդ թվում և ես, հրապարակում բերկրանքով էինք ընդունում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Կյանքում չէի մտածի, որ 24 տարի անց ի պաշտպանություն ՀՀ Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարությունը առաջարկելու ենք երկու ամսով հետաձգել, որովհետև ունենք տեղեկություններ, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու կամ ձեռնպահ է մնալու այս հայտարարության ընդունումից: Ի սիրույն ՀՀ-ի ծննդյան վկայականի՝ առաջարկում ենք երկու ամսով հետաձգել այս հայտարարության նախագծի քննարկումը»,- ասաց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից էր Հայաստանի անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին հարցը, որի հիմնական զեկուցողը Գեղամ Մանուկյանն էր:

Տեսանյութեր

Լրահոս