Բաժիններ՝

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան համատեղ օդային զորավարժություն են անցկացրել

Հարավային Կորեան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան համատեղ օդային զորավարժություններ են անցկացրել Կորեական թերակղզու հարավում ՝ ներգրավելով առնվազն մեկ B-1B ծանր ռմբակոծիչ:

Այս մասին հայտնում է Yonhap-ը, հղում անելով  Կորեայի Հանրապետության զինված ուժերի աղբյուրներին:

Նշվում է, որ եռակողմ զորավարժությունները տեղի են ունեցել Հարավային Կորեայի հարավային Չեջուդո կղզուց արևելք ընկած ջրերում՝ հաջորդելով Արևելյան ծով Հյուսիսային Կորայի կողմից հեռահար բալիստիկ հրթիռի առաջին արձակմանը:

Զորավարժությունների ընթացքում երեք երկրների կործանիչներն ուղեկցել է ԱՄՆ-ի ծանր ռմբակոծիչը՝ ջրերի վրայով, որտեղ համընկնում են Հարավային Կորեայի և Ճապոնիայի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտիները:

Ըստ աղբյուրի՝  սա երեք երկրների միջև այս տարվա երկրորդ օդային զորավարժությունն է Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքների դեմ եռակողմ անվտանգության համագործակցության ամրապնդման համատեղ ջանքերի համատեքստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս