Թուրքիայի զբոսաշրջության եկամուտը գերազանցել է 23 մլրդ դոլարը
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրական տվյալներ 2024-ի հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ հրապարակված տվյալների՝ զբոսաշրջության եկամուտները 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.9%-ով՝ կազմելով 23 մլրդ 219 մլն դոլար։ Զբոսաշրջության եկամուտների 14.7%-ը ստացվել է արտերկրի քաղաքացիներից, որոնք այցելել են Թուրքիա։
Նշվում է, որ Թուրքիա այցելած զբոսաշրջիկների մեկ գիշերակացի միջին ծախսը կազմում է 95 դոլար։ Թուրքիա այցողներն իրենց ճանապարհորդությունները կազմակերպել են անհատական կամ փաթեթային շրջագայությամբ: 2024-ի հուլիս-սեպտեմբերին կատարված ծախսերից 15 մլրդ 77 միլիոնը կազմել են անձնական/ անհատական ծախսերը, իսկ 8 մլրդ 141 մլն դոլարը՝ փաթեթային շրջագայության ծախսերը։
Զբոսաշրջության ծախսերը 2024-ի հուլիս-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 22.5%-ով՝ կազմելով 1 մլրդ 874 մլն դոլար։
Զբոսաշրջիկները նշել են, թե ինչու են հենց Թուրքիա գալիս։ Հարցվածների 71.6%-ը նշել է, որ Թուրքիա է գալիս ճամփորդության, ժամանցի համար, 19.4%-ն ասել է, բարեկամներին ու հարազատներին տեսնելու, իսկ 4%-ը՝ առևտրի համար։