
Հաջողակ տղամարդն ինքն է որոշում, թե որ կնոջ հետ ճաշի. Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կլինի՞ փակենք թեման: Թե բա՝ հաջողակ տղամարդ… Հաջողակն ազատ մարդն է, հաջողակը սեփական օրն ու կյանքը կառավարողն է:
Հլու հնազանդ, գլուխը կախ մեկ միլիոն պարտադրված նալոգ (հենց նալոգ, և ոչ՝ հարկ) մուծող ու կամեռաներից թաքնվող «կզած» տղամարդը որևէ պարագայում հաջողակ չի կարող լինել: Հաջողակին չեն կարող ոչ վախեցնել, ոչ զարմացնել, ոչ գայթակղել:
Հաջողակը չի ձգտում իր հաջողակ լինելը ցուցադրելուն: Դա նրան պետք չէ:
Եվ վերջապես, հաջողակ տղամարդն ինքն է որոշում, թե որ կնոջ հետ ճաշի:
Իրենց «Օուշենի 53 ընկերների» տեղ դրածներին ոչ նայել եմ, ոչ էլ պատրաստվում եմ նայել: Նրանք ինձ համար ամենաանհաջողակներն են՝ նրանք հայրենիք չեն ունեցել, որ կորցնեն…»։