Բաժիններ՝

Թրամփը, նախագահ ընտրվելու դեպքում, չի կարողանա Կիևին համոզել տարածքային զիջումների գնալ. Զելենսկի

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ընտրություններում հաղթելու դեպքում, չի կարողանա Կիևին համոզել տարածքային զիջումների գնալ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հարավկորեական KBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Եթե Թրամփը նախագահ դառնա և փորձի վերջ տալ պատերազմին՝ Ուկրաինային ստիպելով զիջել իր տարածքները ՌԴ-ին, դա նրան չի հաջողվի»,- ընդգծել է Զելենսկին։

Թրամփը բազմիցս պնդել է, որ նախագահ դառնալու դեպքում, 24 ժամում կդադարեցնի ռուս-ուկրաինական պատերազմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930