Բաժիններ՝

Վանաձորի դպրոցներից մեկում աշխատակիցը վայր է ընկել սեղանից և ողերի կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց

Հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 25-րդ դպրոցում՝ աշխատանքի վայրում, սեղանի վրայից վայր ընկնելու հետևանքով «աջից 10-րդ և 11-րդ ողերի փակ կոտրվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Գնել Տ․-ն է, ով նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, վերոհիշյալ դպրոցում հոսանքի մոնտաժման աշխատանքներ իրականացնելիս սեղանի վրայից վայր է ընկել և մարմնի աջ շրջանով հարվածել սեղանի եզրին, որի հետևանքով ստացել է վերոնշյալ մարմնական վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

կայքի տեղեկություններով՝ Գնել Տ․-ն աշխատում է նշված դպրոցում՝ որպես ընթացիկ վերանորոգող մասնագետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս