Ի՞նչ է Հյուսիսային Կովկասը: Վառոդի տակառ Ռուսաստանի «տակ». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Ի՞նչ է Հյուսիսային Կովկասը: Վառոդի տակառ Ռուսաստանի «տակ»:

Դուք կարծում եք, թե Եվրամիությունն ուզում է ունենալ անմիջական սահման այդ վառոդի տակառի հե՞տ: Այն դեպքում, երբ եվրաատլանտյան ռազմավարության հիմնարար թիրախներից մեկը այդ տակառի տակ ամեն հարմար պահի տաքացնելն է:

Վրաստանի քաղաքական ղեկավարությունը շատ ավելի վաղ հասկացել է այդ իրողությունը, որ Եվրամիությունը որեւէ կերպ չի ուզի անմիջական սահմանակից լինել հյուսիսկովկասյան վառոդի տակառին: Մնացյալը, հռետորաբանություն է:

Այդ դեպքում հարց կառաջանա, թե ինչու՞ նախորդ տարրի դեկտեմբերին Վրաստանին տվեցին անդամության կարգավիճակ:

Այդ հարցը շատ է «ուռճացվում» մեզանում: Տվեցին ոչ թե անդամ դարձնելու մտադրությամբ, այլ որովհետեւ.

1. Կար Ուկրաինային եւ Մոլդովային այդ կարգավիճակը տալու անհրաժեշտություն, բայց չկար որեւէ առարկայական պատճառ չանել դա Վրաստանի առումով: Հետեւաբար, եթե Ուկրաինային տրվեր այդ կարգավիճակը, իսկ Վրաստանին՝ ոչ, դա կլիներ աղաղակող երկակի ստանդարտ, այդ թվում վրացական հանրության առաջ, ինչը կուժեղացներ Վրացական երազանքի դիրքը:

2. Տվեցին, լավ պատկկերացնելով, որ Վրաստանը գնալու է հայտնի օրենքների ընդունմանը, որոնք Վրացական երազաննքը անոնսավորել էր դեռեւս մինչեւ այդ կարգավիճակը ստանալը: Ըստ այդմ, հաշվարկն այն էր, որ հետո այդ օրենքները առիթ կլինեն չեղարկել անդամության կարգավիճակը կամ սսառեցնել այն: Միաժամանակ, դա հնարավորություն կլինի նաեւ Վրաստանի հանրության մոտ նախընտրական ու հետընտրական հաշվարկով խաղարկել այն, որ Վրաստանը այդքան մոտեցել էր ԵՄ-ին, սակայն իշխանությունը «փչացրեց» ամեն ինչ:

Հարց կառաջանա, այդ դեպքում «Երազանքը» ինչու՞ ընդունեց օրենքները եւ տվեց ԵՄ-ին այդ առիթը: Գնանք վերեւ. որովհետեւ, Վրաստանի քաղաքական վերնախավը հիանալի հասկացել է, որ ԵՄ անդամության հարցը իրենց հանդեպ քաղաքական լծակ է, ոչ թե Եվրամիության իրական մոտիվ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031