Մասկի կարողությունը 33,5 միլիարդ դոլարով աճել է Tesla-ի բաժնետոմսերի աճի շնորհիվ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը միանգամից ավելացել է 33,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 270,3 միլիարդ դոլարի՝ շնորհիվ Tesla ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ՝ 22%-ով աճի։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Բաժնետոմսերի արժեքի աճին նպաստել է 2023 թ. ամառվանից ի վեր ավտոարտադրողի ամենազգալի եռամսյակային շահույթը, ինչպես նաև 2025 թվականին ավտոմեքենաների վաճառքի՝ 30%-ով աճի կանխատեսումը:
53-ամյա Մասկը, որը Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսում գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, այժմ 61 միլիարդ դոլարով առաջ է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որը վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է։
Երրորդ տեղում Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն է՝ 201 միլիարդ դոլար կարողությամբ։