
Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք երկրներից Հայաստանի դեսպաններ են հետ կանչվել, ինչպես նաև՝ նշանակվել

Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով մի շարք երկրներից Հայաստանի դեսպաններ են հետ կանչվել, ինչպես նաև՝ նշանակվել։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի կայքից, Արման Խաչատրյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի, Արմեն Պապիկյանը՝ Ավստրիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, ինչպես նաև Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից, Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից, Հասմիկ Տոլմաջյանը՝ Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ), Հասմիկ Տոլմաջյանը՝ Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև), Արման Խաչատրյանը՝ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ), Անդրանիկ Հովհաննիսյանը՝ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)։