Ձերբակալությունները ռեպրեսիվ միջավայր ստեղծելու միտում ունեն. Հովհաննես Խուդոյան

«Տեղի են ունենում ձերբակալություններ՝ հիմնականում գիշերային ժամերին, բացարձակ անտեղի, և միակ պատճառաբանությունը, որ բերվում է, ինչ-որ օպերատիվ տվյալներն են՝ հիմնականում զենք-զինամթերք ունենալու վերաբերյալ»,- վերջին ամիսներին իրավապահ մարմինների կողմից քաղաքական դրդապատճառներով «Սրբազան պայքարի» աջակիցների իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան, իրավապաշտապան Հովհաննես Խուդոյանը։

Իրավապաշտպանը շեշտեց՝ այդ տվյալներն ակնհայտ կեղծված են լինում։

«Այս ձերբակալությունները բացարձակ ապօրինի են, և ոստիկանությանը կոչ ենք անում դադարեցնել այս գործելաոճը։ Նաև անհրաժեշտություն կա նշելու, որ հետևողական ենք լինելու, որ բոլոր այն պաշտոնական անձինք, որոնց ստորագրությունը կա այդ պրոցեսներում եղած փաստաթղթերի տակ, ենթարկվեն պատասխանատվության,- հավելեց նա՝ մանրամասնելով, որ այս պատասխանատվությունը կարող է ենթադրել՝ ինչպես իրավական բնույթ, այնպես էլ՝ հանրային պարսավանք,- Այս ձերբակալությունները միտում ունեն որոշակի ռեպրեսիվ միջավայր, մթնոլորտ ստեղծել, որպեսզի անձինք խուսափեն որևէ ակտիվ գործողությունից։ Սրա մասին են վկայում ոչ միայն հենց քաղաքական ակտիվ մարդկանց նկատմամբ հետապնդումները, այլև ցանկացած առիթով իրավապահների՝ իրավիճակին անհամահունչ, կոշտ ֆիզիկական բռնություն գործադրելով միջամտելը»։

Հովհաննես Խուդոյանը հավելեց՝ կա ընդհանուր համակարգային մոտեցում ուժի ցուցադրության համար, ապա կոչ արեց ոստիկանությանը, իրավապահ մարմիններին դադարեցնել ոչ հիմնավոր դեպքերում ուժի կիրառման կամ հատուկ միջոցների կիրառման հնարավորությունները։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս