«Թուրքիան Կովկասի խաղաղության հարցում առանցքային դերակատար է». ԱԶԿ-ի խոսնակ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ- AKP) խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ստամբուլում կայացած 3+3 տարածաշրջանային խորհդակցական հարթակի հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ հարթակի շրջանակներում Թուրքիայում էին Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի արտգործնախարարները: Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ընդունելության ժամանակ բարձրացված թեմաները չափազանց կարևոր են Հարավային Կովկասի խաղաղության հեռանկարի տեսանկյունից։

«Մեր նախագահը գնահատատականներ է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հարցում իրենց ցուցաբերած գործելակերպի համար։ Բացի այդ նշել է, որ դրան Վրաստանի միացումը ևս կարևոր է Կովկասի խաղաղության տեսանկյունից»,- ընդգծել է խոսնակը։

Ըստ Չելիքի՝ «ընդունելությանն ի հայտ եկած պատկերում Էրդողանի հղած ուղերձների շրջանակում երևաց, որ Թուրքիան հստակ կերպով Կովկասի խաղաղության հարցում առանցքային դեր կատարող երկիր է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031