
Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից հոսանքազրկումներով պայմանավորված, հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-23:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Մեծամոր քաղաքի և Ակնալիճ գյուղի Մաշտոցի փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: