Բաժիններ՝

Համագյուղացու հետ վիճաբանությունից հետո տղամարդը հրացանով օդ էր կրակել

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.54-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ խմիչքի ազդեցության տակ գտնվող հարևանը մի քանի անգամ օդ է կրակել:

Ահազանգով Արարատ գյուղ մեկնած ոստիկանները պարզել են, որ 58-ամյա տղամարդը իր հողամասում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 40-ամյա համագյուղացու հեռանալուց հետո 58-ամյա տղամարդը տնից վերցրել է բարեկամի անվամբ հաշվառված երկփողանի հրացանը և հողամասում երկու անգամ օդ է կրակել:

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031