Բաժիններ՝

Էլինա Ավանեսյանն Օսակայի մրցաշարում զիջեց աշխարհի 179-րդ ռակետին

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտվեց Օսակայի WTA մրցաշարի երկրորդ շրջանում` զիջելով աշխարհի 179-րդ ռակետին:

Ճապոնիայի Օսական քաղաքում ընթացող WTA-250 մրցաշարի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 179-րդ ռակետ Ճապոնիայի ներկայացուցիչ Սառա Սաիտոյի հետ:

2 ժամից ավելի ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջեց մրցակցին երկու սեթում` 7:6, 6:4 հաշվով:Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից:

Ավանեսյանն այժմ WTA աղյուսակում 48-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս