
Հայտնի երգիչը մահացել է հյուրանոցի պատուհանից ընկնելու հետևանքով

Հոկտոմբերի 16-ին Բուենոս Այրեսում 31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ, One Direction խմբի նախկին անդամ Լիամ Փեյնը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Արտիստի մարմինը հայտնաբերվել է հյուրանոցի երրորդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո. ԶԼՄ-ները չեն բացառում, որ Փեյնն ինքնասպան է եղել:
Փեյնը նաև ֆիլմերի և սերիալների մեջ է հայտնվել, մասնավորապես՝ iCarly սերիալը և One Direction-ի մասին ինքնակենսագրական ֆիլմը՝ This is us-ը։
Փեյնը հայտնվել է Attitude Magazine-ի շապիկին՝ արժանանալով «Տարվա ամենակրքոտ տղամարդ» մրցանակին։