Այդ հարցին մեկնաբանություն չունեմ. Սուրեն Գրիգորյանը՝ Արդարադատության նախարարի թեկնածու լինելու լուրերի մասին

Այդ հարցին մեկնաբանություն չունեմ. լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արդարադատության նախարարի թեկնածու լինելու լուրերին` ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Լրագրողների հիշեցմանը, որ իրենց թիմի առաջնորդն էր Հանրապետության հրապարակում հայտարարում՝ ցանկացած պաշտոնյա պետք է հաշվետու լինի քաղաքացուն, Սուրեն Գրիգորյանը արձագանքեց.

«Հաշվետու լինելը չի նշանակում ցանկացած պահի ցանկացած լրագրողի ցանկացած հարցի պատասխանել։ Ես հիմա պաշտոնավարում եմ որպես Երևանի քաղաքապետի տեղակալ և դրա շրջանակներում հաշվետու լինելու համար եկել, կանգնել եմ ձեր առջև»։

Տեսանյութեր

Լրահոս