
«SKY express» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աթենք-Երևան-Աթենք երթուղով

Հունական «SKY express» ավիաընկերությունը ս.թ. նոյեմբերի 6-ից մեկնարկելու է Աթենք-Երևան-Աթենք երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ skyexpress.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ