Բաժիններ՝

Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Բասեն համայնքից էր. նախնական վարկածով ինքնասպան է եղել․ News.am

Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Շիրակի մարզի Բասեն համայնքից էր, 2023 թվականին էր զորակոչվել բանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բասեն վարչական շրջանի ղեկավար Հայկ Մնացյանը:

«Շատ աշխատասեր, շնորհքով, հարգանքով ընտանիք էին գյուղում: Աղասին էլ դեռ 18 տարին չլրացած տեխնիկայով գյուղատնտեսական աշխատաանքներ էր անում: Նրա մայրը Մուսայելյանի դպրոցում գրադարանավար էր, հայրն արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինքը տան ավագն էր, իրենից փոքր դպրոցահասակ եղբայր ունի»,-ասաց համայնքի ղեկավարը:

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ նախնական ինքնասպանության վարկածն է շրջանառվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Նշենք, որ այս ամսվա ընթացքում սա երկրորդ զինծառայողի մահվան դեպքն է ոչ մարտագկան պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս