«2022թ. սկսած, երբ Փաշինյանը Պրահայում Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Փաշինյանը և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական կյանքում նույն սկզբունքով է շարժվում՝ բոլորին ամեն ինչ խոստանալ և հետո գցելով՝ գնալ դեպի ավելի ուժեղը: 2022-ի աշնանը ռուսական զորքերն ուկրաինական ուղղությունից հետ էին քաշվում, միգուցե ներքուստ Փաշինյանն էլ էր համոզված, որ Ռուսաստանի գործերը վատ են, պետք է փախչել այնտեղից, և ափալ-թափալ հակառուսական քայլն արեց, այսինքն՝ ամենածանր պահին գցեց իր դաշնակցին»:
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Ալիևը շատ լավ հասկանում է՝ Արցախն Ադրբեջանինը չէ՝ արցախահայությանն է. «Արցախն այն տարածքն է, որի վրա հակումներ ունեցող Ադրբեջանը հերթում վերջինն է, այսինքն՝ եթե տարածաշրջանի պետություններն սկսեն վիճել՝ Արցախն ում տարածքն է, այստեղ Ադրբեջանը վերջին տեղում է լինելու, որովհետև ինքն Արցախի հետ բացարձակապես կապ չունի: