Բաժիններ՝

Հոկտեմբերը Հայաստանում նորմայից 1-2 աստիճանով տաք կլինի

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերին կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմային մոտ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով աշնան առաջին ամսվա հաշվետվությունը։

Նշվում է, որ հոկտեմբերի երրորդ տասնօրյակում տաք օրերի քանակն ու օդի ջերմաստիճանը նվազում են։

Օդի միջին ջերմաստիճանը հոկտեմբերին ամենաբարձրը կլինի Սյունիքում՝ +16, այնուհետև՝ Երևանում, Վայոց Ձորում և Արարատում՝ +15:

Արմավիրում և Տավուշում սպասվում է +14, Կոտայքում և Արագածոտնում՝ +13, Լոռիում՝ +11, Շիրակում և Գեղարքունիքում ՝ +10։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս