Բաժիններ՝

Երևանի քոլեջներից մեկում ծեծկռտուքի մասնակցած ուսանողներից երկուսի մոտ դանակ է հայտնաբերվել

Թբիլիսյան խճուղում գտնվող քոլեջում ծեծկռտուքի հետևանքով մի խումբ ուսանողներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար: Աս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից, նշելով, որ ոստիկանները սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել քոլեջի 16 տարեկան երկու ուսանողի: Նաև բաժին են ներկայացվել ծեծկռտուքին մասնակցած ութ ուսանող:

Անձնական խուզարկությամբ ձերբակալված երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031