
Ձեզ կարո՞ղ ենք տեսնել Բաքվում ՝ կոչ անելիս անհապաղ և անվերապահ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներին. Արմեն Գևորգյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը հարց է ուղղել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Լիտվայի ԱԳ նախարարին՝ հետքրքվելով արդյոք վերջինս չի պատրաստվում Ադրբեջանի մասով էլ նոււյնպիսի վերաբերմունք դրսևորել, ինչ Վրաստանի:
«Մայիսին Թբիլիսիում մասնակցեցիք ընդդիմության մի հանրահավաքի և Վրաստանի կառավարությանը կոչ արեցիք որդեգրել որոշակի քաղաքական կուրս, մեջբերում եմ՝ «քանի դեռ ուշ չէ»։
Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է նման քաղաքական հանրահավաքի անցկացում հարևան Ադրբեջանում։ Եվ եթե նման հնարավորություն ընձեռվի, Ձեզ նույնպե՞ս կտեսնենք Բաքվում նման բողոքի ակցիայի մասնակիցների շարքում՝ օրինակ, կոչ անելիս անհապաղ և անվերապահ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը։ Որտե՞ղ է Ադրբեջանին ուղղված «քանի դեռ ուշ չէ» կոչը»,- ասել է Արմեն Գևորգյանը։