Աշխարհի ամենահայրենասեր երկրների շարքում Ադրբեջանը 6-րդն է, իսկ Թուրքիան՝ 12-րդը

Ամերիկյան «Gallup» ուղեղային կենտրոնը հրապարակել է ազգայնականության վերաբերյալ համապարփակ հետազոտական զեկույց։ Վերլուծական կենտրոնը հարցման մասանկիցներին տվել է «Կկռվե՞ք ձեր երկրի համար» հարցը, որին ի պատասխան՝ հայտնի են դարձել, թե որո՞նք են «Աշխարհի ամենահայրենասեր երկրները»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակված տվյալների՝ Եվրոպայում առաջին ամենահայրենասեր երկիրը Ֆինլանդիան է, իսկ երկրորդը՝ Թուրքիան, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ տեղը։ Իսկ «Կկռվե՞ք ձեր երկրի համար» հարցին՝ Թուրքիայում 73%-ը տվել է դրական պատասխան։

Աշխարհի ամենահայրենասեր երկրների ցանկը ստորև՝

1․Մարոկկո

2․Ֆիջի

3․Պակիստան

4․Վիետնամ

5․Բանգլադեշ

6․Ադրբեջան

7․Պապուա Նոր Գվինեա

8․Աֆղանստան

9․Վրաստան

10․Հնդկաստան

11․Ֆինլանդիա

12․Թուրքիա

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031