Թուրքիայում ընդդիմության բաց կա. Metropoll
Թուրքական «Metropoll» հետազոտական ընկերությունը Թուրքիայի ընտրողների շրջանում հերթական հարցումն է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նրանց 72 տոկոսը «Արդյո՞ք կարծում եք, որ Թուրքիայում ընդդիմության բաց կա» հարցին ի պատասխան ասել են «այո»:
Նշվում է, որ հարցումն անցկացվել է այն ընտրողների միջև, որոնք իրենց ձայնը տվել են գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺՀԿ-CHP), ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) և «Լավ կուսակցությանը»: