
Հութիները հայտարարել են Թել Ավիվ և Աշկելոն քաղաքներին հարվածներ հասցնելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման հութիները հարվածներ են հասցրել Իսրայելի Թել Ավիվ և Աշկելոն քաղաքների «ռազմական թիրախներին»։
Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերը գործողություն են անցկացրել, որի ընթացքում «Պաղեստին-2» բալիստիկ հրթիռով հարված են հասցրել օկուպացված Յաֆո քաղաքում (Թել Ավիվ) թշնամի Իսրայելի ռազմական թիրախին, ինչպես նաև «Յաֆո» անօդաչու թռչող սարքով հարված` օկուպացված Աշկելոնի ռազմական թիրախին», – շարժման ներկայացուցիչն ասել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում:
Իսրայելի պաշտպանության բանակը Թել Ավիվին և Աշկելոնին հարվածների մասին հաղորդագրություններն առայժմ չի մեկնաբանել։