Բաժիններ՝

Ճապոնիայի հաջորդ վարչապետ կդառնա նախկին պաշտպանության նախարար Սիգերու Իսիբան

Ճապոնիայի նախկին պաշտպանության նախարար Սիգերու Իսիբան կդառնա երկրի հաջորդ վարչապետ այն բանից հետո, երբ նա հաղթել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում։

Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։Կուսակցության նախագահի ընտրությունների մի քանի փուլերից հետո Սիգերու Իսիբան պարտության է մատնել տնտեսական անվտանգության նախարար Սանաե Տակայչիին։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրենսդիրների և անդամների քվեարկության արդյունքում նա ստացել է 409 քվեներից 215-ը, իսկ Տակայչին՝ 194-ը։ 67-ամյա Իսիբան երկրի վարչապետ կհայտարարվի հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով գործող վարչապետ Ֆումիո Կիսիդային, որը պաշտոնավարեց 3 տարի։

Այնուհետև արդեն կորոշվի համընդհանուր ընտրություններ հայտարարելու հարցը, որը տեղի կունենա Ներկայացուցիչների պալատը ցրելուց հետո։Կիսիդան օգոստոսին հայտարարել էր, որ սեպտեմբերին չի առաջադրի իր թեկնածությունն իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս