
ՊԵԿ-ը 3 ամսում հայտնաբերել է 17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն

2024-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ձեռնարկել է 97 օպերատիվ-հետախուզական միջոցառում, հայտնաբերվել է շուրջ 17.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, իսկ թաքցված հարկի գումարը կազմել է շուրջ 4.4 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները ձեռնարկվել են շինանյութի, սննդամթերքի, միրգ-բանջարեղենի, հագուստի, կահույքի, տնտեսական ապրանքների, կենցաղային տեխնիկայի, կոսմետիկայի, դիզելային վառելիքի առևտրով, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպմամբ ու հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։
Նրանց կողմից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 800 միլիոն դրամ։