
ԱԽ քարտուղարը Բրյուսելում փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
«Հանդիպմանը հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացրել եմ Հայաստանի մոտեցումները, արտաքին քաղաքական և անվտանգության առաջնահերթությունները»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղարը: