Անոթային վիրաբուժության, ինչպես նաև սրտային վիրաբուժության, սրտաբանության և նյարդաբանության մեջ հակախոլեստերինային դեղորայքն անկյունաքարային է։ Շատ հիվանդներ հետազոտությունից հետո տեսնելով, որ թվերը նորմալ են, կարծում են, որ պետք չէ խմել հակախոլեստերինային կամ արյունը ջրիկացնող դեղորայք, սակայն շատ դեպքերում այդ դեղորայքը պարտադիր է և ամբողջ կյանքի համար է։
Ըստ Ճարպակալման ուսումնասիրության ճապոնական միության տվյալների՝ մարմնի զանգվածի 22 ինդեքս ունեցող մարդկանց մոտ որևէ հիվանդության առաջացումը ամենաքիչ հավանականն է։ Մարմնի զանգվածի ինդեքսը հաշվարկվում է որպես քաշի և հասակի հարաբերակցություն՝ օգտագործելով հետևյալ բանաձևը՝ քաշը (կգ) բաժանած հասակի (մ) բարձրացրած քառակուսի:
Որոշ մարդիկ չեն կարող պատկերացնել իրենց սեղանն առանց մսային ուտեստների, մինչդեռ որոշները դրանք վաղուց փոխարինել են բանջարեղենից պատրաստված շքեղ կերակուրներով: Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման մեջ նախազգուշացրել է խորովածի և տապակի սիրահարներին, որ չպետք է շատ տարվել կարմիր մսով, քանի որ դա վտանգավոր է առողջության համար. հավանաբար վտանգը լուրջ է:
Սպիտակ հացի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել հոդատապի (նյութափոխանակության հիվանդություն, որն առաջացնում է բորբոքային պրոցես) և մի շարք այլ լուրջ հիվանդությունների զարգացման, զգուշացրել է սննդաբան Միխայիլ Գինսբուրգը։ Մասնագետը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է սպիտակ ալյուրի պատրաստված մթերքից կախվածություն ունենալու վտանգավոր հետեւանքների մասին։
«Խնձորը ասկորբինաթթվի, կալիումի, սիլիցիումի, կոբալտի, մոլիբդենի, պղնձի և քրոմի արժեքավոր աղբյուր է։ Այս մրգերը բարենպաստ ազդեցություն ունեն ուղեղի աշխատանքի վրա, իջեցնում են խոլեստերինի մակարդակը և աջակցում իմունիտետին: Իսկ խնձորը նաև կանխում է լեղապարկում քարերի առաջացումը, սակայն սա ավելի շատ վերաբերում է թարմ մթերքին»,- բացատրել է բժիշկը։