Բաժիններ՝

Չինաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի իր պաշտոնակցի հետ

Չինաստանի արտգործնախարար Վան Ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է ունեցել է իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ՝ նշելով, որ Պեկինը պատրաստ է Կիևին նոր հումանիտար օգնություն տրամադրել՝ նրա կարիքներին համապատասխան:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում ստեղծված հումանիտար իրավիճակին. արդեն չորս խմբաքանակ հումանիտար օգնություն է տրամադրել Ուկրաինային և պատրաստ է նոր օգնություն տրամադրել` Ուկրաինայի կարիքներին համապատասխան», – հայտարարել է Վան Ին:

Նա նաև հույս է հայտնել, որ Ուկրաինան կշարունակի արդյունավետ միջոցներ ձեռնարկել երկրում գտնվող Չինաստանի քաղաքացիների և հաստատությունների անվտանգությունն ապահովելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս