Բաժիններ՝

«Ինտեր»-ը զիջել է «Միլան»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Միլան»-ին:

«Միլանյան դերբի»-ում «Ինտեր»-ը զիջեց 1:2 հաշվով: «Միլան»-ի կազմում աչքի ընկան Կրիստիան Պուլիշիչը ու Մատեո Գաբիան:

«Ինտեր»-ի միակ գնդակը խփեց Ֆեդերիկո Դիմարկոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 62-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ «Միլան»-ը` 7-ը (8-ական միավոր):

Առաջատարը 11 միավորով «Տորինո»-ն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս