Բաժիններ՝

Կարտոֆիլային գրատան

Բաղադրիչները՝

  • 1 կգ կարտոֆիլ
  • 1-2 պճեղ սխտոր
  • 400 մլ կաթ
  • 500 մլ յուղոտ սերուցք կամ կրեմ-ֆրեշ, որը կարելի է փոխարինել յուղոտ թթվասերով
  • 200 գ պինդ պանիր
  • կարագ՝ տապակին քսելու համար, աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրեք, 5 մմ հաստությամբ կլոր կտրատեք, և կաթով միջին ուժգնության կրակի թողեք եռա: Եռալուց հետո կրակն ուժեղացրեք, եռացրեք ևս 8 րոպե:

Տապակի վրա սխտոր ու կարագ քսեք, կարտոֆիլի կեսը շարեք վրան։

Կարդացեք նաև

Պանիր քերեք և կարտոֆիլի կեսի վրա լցրեք քերած պանրի կեսը, լցրեք յուղոտ սերուցքի կամ կրեմ-ֆրեշի կեսն ու սև պղպեղ արեք:

Մնացած կարտոֆիլը ևս մեկ շերտով տեղադրեք, ծածկեք այն պանրի ու սերուցքի մնացած կեսերով: Վրան լցրեք այն կաթը, որի մեջ կարտոֆիլն եք եփել:

Տապակը 45 րոպեով տեղադրեք 170 աստիճան ցելսիուս ջեմաստիճանի ջեռոցում: Գրատանը պատրաստ կլինի, երբ նրա մակերեսը ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանա:

Կարտոֆիլային գրատանի հետ կարող եք ոչ շատ չոր սպիտակ գինի մատուցել:

Խորհուրդ. Կրեմ-ֆրեշը տիպիկ ֆրանսիական կաթնամթերք է: Եթե այն խանութներում չի վաճառվում, կարող եք փոխարինել ոչ յուղոտ թթվասերով կամ ինքներդ պատրաստել: Իսկ պատրաստելու համար պետք է հավասար չափաբաժիններով խառնել15-20 տոկոսանոց թթվասերն ու 30 տոկոսանոց սերուցքը: Ստացված խառնուրդը լցրեք հերմետիկ փակվող տարայի մեջ ու 12 ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա ևս 24 ժամ տեղադրեք սառնարանում: Վերջ. կրեմ-ֆրեշը պատրաստ է:

Տեսանյութեր

Լրահոս