Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային:
Փաշինյանը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել է ՀՀ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով բարեփոխումների ընթացքը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով:
Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը և տնտեսական երկարաժամկետ զարգացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ: