Գերիների հարցը կլուծվի Խաղաղության պայմանագրից հետո․ Փաշինյան

«Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները՝ Հայաստանում հնչող որոշ մեկնաբանությունների հետ, ոնց որ հայելային են, որովհետև Հայաստանում էլ կա տեսակետ, որ խաղաղության պայմանագիրը պետք է բոլոր հնարավոր հարցերը լուծի, Ադրբեջանում էլ կա տեսակետ, որ «Խաղաղության պայմանագիրը» բոլոր հնարավոր հարցերը պետք է լուծի:

Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք խաղաղության պայմանագրով գերիները կվերադարձվեն:

«Իմ կարծիքով, «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի այդ հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե՝ չէ, որովհետև «Խաղաղության պայմանագիր» նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ: Մենք այսօր ինչ ենք ասում. «խաղաղության պայմանագիրը» ՝ ներառյալ Ադրբեջանի կողմից արված հայտարարությունները, 80 տոկոսով համաձայնեցված է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30