Շղթայական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին․ բախվել են 4 ավտոմեքենաներ. տուժածներ չկան
Սեպտեմբերի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Դավիթաշենի վարչական տարածքում բախվել է 4 տրանսպորտային միջոց, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները. եղանակն անձրևային էր, վարորդներից մեկի մոտ դող էր առաջացել ու այդ պահին նրան մի քաղաքացի մոտեցավ, առաջարկեց իր օգնությունը ու իր ավտոմեքենայի միջից բաճկոն տվեց կարճաթև վերնաշապիկով վարորդին, որպեսզի քաղաքացին պաշտպանվի անձրևից։
Կայքի տեղեկություններով՝ վարորդներին օգնության ձեռք մեկնած այդ քաղաքացին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանն է։