Բաժիններ՝

Թրամփի դեմ մահափորձի կասկածյալն ուկրաինամետ ակտիվիստ է. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ սեպտեմբերի 15-ին իրականացված մահափորձի կասկածյալն ուկրաինամետ ակտիվիստ է։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ կասկածյալը 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութն է՝ Հավայիից։ Նա շինարար է, որը սոցիալական ցանցերում քննարկում էր քաղաքականությունը և ընթացիկ իրադարձությունները՝ երբեմն նաև քննադատելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

2023 թվականին նա The New York Times-ին հայտնել էր, որ ցանկանում է օգնել Ուկրաինայում ընթացող պատերազմում՝ թալիբներից փախած աֆղանստանցի զինվորների հավաքագրելով այնտեղ կռվելու համար։ Նա, ըստ տարբեր տեղեկությունների, ներգրավված է եղել հավաքագրման ջանքերում առնվազն մինչև հուլիս։ 2022 թվականին Ռութը եղել է Կիևում։

Ըստ հրապարակման՝ անվտանգության ուժերի աղբյուրը BBC-ի ամերիկյան գործընկեր CBS-ին հայտնել է, որ 2002-2010 թթ. կասկածյալը մեղադրվել և դատապարվել է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ զենք թաքցնելու, ձերբակալմանն ընդդիմանալու, վրաերթի վայրից փախչելու, ուժը կորցրած վկայականով մեքենա վարելու և գողացված գույքի սեփականատեր լինելու համար։

Քննիչները դեռ պետք է պարզեն՝ արդյոք կասկածյալը համագործակցում էր որևէ մեկի հետ թե գործում էր միայնակ։ 

CNN-ն իր հերթին նշում է, որ Ռութը գիրք է հրատարակել, որում խոսել է Աֆղանստանում, Թայվանում և Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակի մասին, հայտնել է իր աջակցությունն Ուկրաինային՝ նշելով, որ ցանկացել է մասնակցել պատերազմին, սակայն իրեն հետ են ուղարկել են Լեհաստանի և Ուկրաինայի սահմանից։Թրամփի նկատմամբ սեպտեմբերի 15-ին մահափորձը տեղի է ունեցել, երբ նա գոլֆ էր խաղում Ֆլորիդայում գտնվող իր գոլֆի դաշտում։ Կասկածյալն ինքնաձիգով թաքնված է եղել թփերում։ Գաղտնի գործակալները նկատել են նրան։ Թրամփը չի վնասվել։ Կասկածյալին ձերբակալել են գոլֆի դաշտից 65 կմ հեռավորության վրա։ Այս միջադեպից երկու ամիս առաջ Թրամփի դեմ ևս մեկ մահափորձ էր տեղի ունեցել Փենսիլվանիայի նահանգի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ։ Թրամփը վիրավորել էր աջ ականջից, 20-ամյա հրաձիգ Թոմաս Քրուքսը սպանվել էր դեպքի վայրում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս