Բաժիններ՝

Պաշտոնյաները կարծում են, որ զինված անձը մտադիր էր հարձակվել Թրամփի վրա. CNN

Պաշտոնական անձինք կարծում են, որ զինված անձը մտադիր է եղել հարձակվել ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա Trump International Golf Club-ում, տեղեկացված աղբյուրների հղումով հայտնում է CNN-ը։

Իրավապահ մարմինների ներկայացուցչի վկայությամբ, միջադեպի առնչությամբ մոտակայքում մեքենա է կանգնեցվել։

Իրավապահ մարմինների աղբյուրի հաղորդմամբ, կիրակի օրը Trump International Golf Club-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մարդ է ձերբակալվել։

Մի քանի աղբյուրների տվյալներով, գաղտնի ծառայությունը կրակ է բացել կասկածյալի վրա: Հայտնաբերվել է երկարափող հրազեն, ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Թրամփի նախընտրական շտաբը հայտնել էր, որ նրա մերձակայքում կրակոցներ են հնչել: ԱՄՆ նախկին նախագահն ապահով է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս