Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուղղաթիռ է կործանվել
Գազայի հատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 2 իսրայելցի զինվոր, 7-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։
«Գիշերը Գազայի հատվածում գտնվող Ռաֆահի շրջանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել իսրայելական ռազմաօդային ուժերի «Յանշուֆ» ուղղաթիռը, որն իրականացնում էր վիրավոր զինվորին բուժօգնության համար հիվանդանոց տեղափոխելու առաքելություն…. Վթարի հետևանքով զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի 2 զինվոր: Եվս 7 զինվոր ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու համար», – ասված է ԻՊԲ-ի հայտարարության մեջ:
Ըստ նախնական հետաքննության՝ ուղղաթիռը հակառակորդի կրակից չի խոցվել։ ԻՊԲ-ն շարունակում է ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը։