Բաժիններ՝

Նորագավիթում հայտնի «Կանաչ» սուպերմարկետի մոտ բախվել են «Daewoo»-ն ու «Dodge»-ը.14-ամյա աղջնակը հոսպիտալացվել է

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Արտաշատի խճուղի 100/1 հասցեի դիմաց՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Էդուարդ Գուլասարյանի վարած «Daewoo» մակնիշի և Երևանի բնակիչ 35-ամյա Հրաչյա Ասոյանի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված երեխան 14-ամյա աղջնակ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս