Բաժիններ՝

Ֆիլիպիններում արևադարձային փոթորկից առաջացած սողանքները 11 հոգու կյանք են խլել

Ֆիլիպիններում արդեն երկու օր է՝ շարունակվում են արևադարձային փոթորկի առաջացրած հորդառատ անձրևները։ Հեղեղումների և սողանքների հետևանքով 11 մարդ է զոհվել։

Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Մայրաքաղաք Մանիլայում փակվել են դպրոցները և պետական հաստատությունները, փոթորկից տուժած շրջաններում նավագնացությունը դադարեցվել է, չեղարկվել է 29 ներքին թռիչք։ 

Սեպտեմբերի 2-ի դրությամբ ավելի քան 300 մարդ դեռ մնում էր տարհանման ճամբարներում։  Տեղական իշխանություններին կոչ են արել նախապատրաստվել բնակչության տարհանմանը փոթորկի ճանապարհին ընկած համայնքներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30