Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը ներկա  է եղել նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը:

Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության զարգացումն ու իր լիակատար աջակցությունն է հայտնել այդ գործընթացին:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանության ոլորտում փոխգործակցության զարգացումը և փոխանցել  է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնները: 

ՀՀ պաշտպանության նախարարն ու Վրաստանի վարչապետն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը:Նշվում է, որ վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30