
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը

Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Սեպտեմբերի 2-ին՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը»,-գրել է Պապիկյանը: