
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա արցախցի աղջնակը գտնվել է

«Գտել եմ»,-քրոջ հետ նկար է հրապարակել ու գրել Տիգրան Ավագյանը, ում քույրը՝ 14-ամյա Հռիփսիմեն ոստիկանության կողմից որովում էր որպես անհետ կորած։
ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 2010 թվականին ծնված Հռիփսիմե Ավագյանը։
Նա սեպտեմբերի 1-ի առավոտյան դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։