
Հայտնի են Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 2 մլն 196 հազար 711 ընտրող, ինչը կազմում է 37, 27 տոկոս։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նախնական արդյունքների համաձայն՝ Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կստանա խորհրդարանի 125 մանդատներից 68-ը։
Նշվում է, որ էքզիթփոլի արդյունքներով ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը բավարար ձայներ չի ստացել խորհրդարանում տեղ ունենալու համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում