Մեր մտքով անգամ չպետք է անցնի, որ Արցախի պետականությունը կարող է հարցականի տակ լինել

«Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափված արյունն է, և մենք բարոյական և իրավական իրավունքը չունենք ոչ միայն չսատարելու, այլ նաև մեր մտքով անգամ չպետք է անցնի, որ Արցախի պետականությունը կարող է հարցականի տակ լինել: Այս առումով առաջին և միակ գրավականը Արցախի հայության վերադարձն է Արցախի Հանրապետություն»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի արցախահայերի վերադարձը, եթե կառավարությունը քայլեր չի կատարում այդ ուղղությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը դա իրատեսական չի համարում, նա պատասխանեց. «Ես իրավական առումով չեմ կարող ասել, ես բարոյական կողմն եմ նկարագում, որ դա մի շղթա է, և այդ շղթան չպետք է կտրվի: Մնացածն արդեն թող բանիմացները, քաղաքագետները, իրավաբաններն այդ հարցով զբաղվեն»:
Ըստ նրա՝ Արցախի պատմամշակութային հուշարձանների անվտանգությունը կարող է հոգալ միայն Արցախի ժողովրդի վերադարձը. «Այլ կերպ հնարավոր չէ այն պահպանել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս